Skip to content

Ակսել Բակունց

«Կոմիտասի երգերի և Սարյանի գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են Կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանի կտավների գույներով։ Դա Ակսել Բակունցն է»: Ավետիք Իսահակյան

Այսօր մեծ հույզերի սերմնացանի՝ Ակսել Բակունցի ծննդյան օրն է։

Նրա գեղարվեստական երկերում միաձուլվում է մարդն ու բնությունը։ Գրողը նկարագրում է վայրի լեռներ, բայց՝ մարդկային փխրուն հոգիներ, մութ ու թավուտ անտառներ, բայց՝ պարզ ու թափանցիկ բնավորություններ։

Տարբեր առիթներով նշվել է Բակունցի արձակի լռության մասին։ Այս առիթով Շավարշ Նարդունին ասել է․  «Բակունցը մեկ զգայարան ունի՝ աչքը»։  Նարդունին նրան համարել է համր գրականության վարպետ։

Մինչ օրս էլ Բակունցն ապրում է իր երգած երկրում, իր սքանչելի Կյորեսում, իր անչափ սիրած Հայաստանում։

Քանի դեռ Բակունցի գրական ժառանգությունը մեր գրականության փայլուն էջերից է համարվում, նա կշարունակի մեզ հետ մնալ՝ հայկական լեռնաշխարհի հզորաթև արծիվը, սև ցելերի վաստակավոր սերմնացանը։

Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *