Skip to content

«Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի ժամանակակից երեք զենքերից մեկը – փող, տաղանդ և հնարամտություն»։ Շիրվանզադե

Այսօր հայ գրականության ամենախոշոր իրապաշտ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։

Հայ գրող, ում ստեղծած գրական «Քաոսը» շատերի հոգում ու սրտում ևս քաոս առաջացրեց ու մտորելու նոր առիթներ տվեց։

19-րդ դարում Շիրվանզադեն գրեց․
«Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ»։ Ցավոք, հեղինակի խոսքերը մնացել են արդի նույնիսկ 21-րդ դարում, իսկ այս դարը դեռ չի վերջացել։

«Գրականությունը մի հզոր լուսարձակ է, որը պետք է լուսավորի հասարակության ամենամութ անկյունները»։

Շիրվանզադեի թողած ժառանգությունը հենց այդ լուսարձակն է, որն այսօր էլ մեզ օգնում է ճանաչել ինքներս մեզ, մեր սխալներն ու մեր պատիվը։

Ալեքսանդր Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *