Skip to content

Ավետիս Ահարոնյան։ Ծննդյան օր

«Լռության մեջ հրաշալիքներ են կատարվում, բայց եթե այդ բոլորը պիտի թաքնված մնան նույն լռության մեջ, ինչ արժեք ունի լռության մեջ կատարվածը»: Ավետիս Ահարոնյան

Ականավոր գրող ու դիվանագետ Ավետիս Ահարանյանը ծնվել է հենց այսօր։Նա հայ հասարակության մեջ լայնորեն հայտնի է և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես գրող-արձակագիր, և՛ որպես հրապարակախոս: Ահարոնյանը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահն է եղել, ստորագրել հանրահայտ Սևրի հաշտության պայմանագիրը: Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում նրա պատմվածքները, վիպակները, դրամաները տպագրվել են ժամանակի հայ մամուլում և հանրածանոթ դարձրել նրան նաև արևմտահայ իրականության մեջ: Գրողն իր արձակ ստեղծագործություններում ներկայացրել է 20-րդ դարի սկզբին հայ իրականության մեջ տեղի ունեցած սոցիալական ու ազգային երևույթները։ Նա յուրացրել էր ազգային ու համաշխարհային գրական ավանդույթները և հասել թեմատիկայի ուրույն ընտրության։ Ահարոնյանի երկերում զգացվում են ազդակներ և՛ հայրենի գրականությունից (Գ. Նարեկացի, Րաֆֆի, Ռ. Պատկանյան), և՛ օտար գրականություններից (Ֆ. Դոստոևսկի, Ֆ. Նիցշե): Իսկ ժամանակի բուն գրական կյանքի մեջ նրան մղեց իր ժողովրդի ցավն ու տառապանքը։Հարուստ և բազմաժանր է Ահարոնյանի գրական ժառանգությունը, իսկ այդ հարուստ ժառանգության մեծ մասը պատվավոր տեղ է զբաղեցնում մեր գրադարանում։ Կարդացեք Ավետիս Ահարոնյանի սիրտ շարժող ստեղծագործություններն ու բացահայտեք Ահարոնյան գրողին։

Ավետիս Ահարոնյան՝ https://vlume.com/hye/person/EN-48

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *