Skip to content

Բա՜րև, Սեպտեմբերի մեկ, բա՜րև, աշուն․․․

Դպրոցի զանգն է հնչում

Նորից դասի է կանչում,

Մանուկները շար-շարան

Նորից մտան դասարան։ Սիլվա Կապուտիկյան

Բա՜րև, սեպտեմբերի մեկ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում ենք սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։Ցանկանում ենք, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը ձեզ ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

Ձեր կրթության հանդեպ եղե՛ք պահանջատեր, օգտագործեք լավագույն տարիները որակյալ կրթություն ստանալու, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և գիտելիքի հսկայական ծովում ձեր ճիշտ ճանապարհը գտնելու համար։ Միշտ հիշեք, որ կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է։Միշտ ձեր կողքին՝ սիրով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *