Այսօր հայկական բնաշխարհի ամենախոր ու ամենալռիկ երգչի՝ Համո Սահյանի ծննդյան օրն է։
Սահյանն այն բանաստեղծն է, ով կարողացավ խոսեցնել քարը, լսել թռչունի մտորումն ու թարգմանել անտառի շշուկը։
Սահյանի պոեզիայում բնության ամենասովորական երևույթներն անգամ այլ գույն ու երանգ են ստանում Հայաստանում, չէ՞ որ Հայաստանը բանաստեղծի պոեզիայի գլխավոր կերպարն է։
Իզուր չէ, որ Իսահակյանը Սահյանին համարում էր ազգային գրող։
Այո, Սահյանն ազգային բանաստեղծ է, բայց նրա պոեզիայի ազգայինը միայն հայկական լեռնաշխարհը չէ։ Հայրենիքը միայն տարածք չէ, այն մշակութային արժեքների ամբողջություն է մեր հոգում։ Հայրենիքը Սահյանի հոգում է, դրա լավագույն արտահայտությունն իր «Ախր ես ինչպես․․․» բանաստեղծությունն է․ Ախր ուրիշ տեղ հայրեններ չկա Ախր ուրիշ տեղ հորովել չկա։ Ինչպես Մաթևոսյանն է ասել՝ «Սահյանը մեծ բանաստեղծ է։ Սահյանը այսօրից ավելի վաղվա բանաստեղծ է»։
Եկեք այսօր ևս մեկ անգամ թերթենք նրա բանաստեղծություններն ու զգանք այն անհուն սերը, որ նա տածում էր հայերենի ու հայ հողի հանդեպ։
Համո Սահյան՝ https://vlume.com/hye/person/EN-439
