Skip to content

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։ Վիլյամ Սարոյան․ ծննդյան օր

«Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները։ Թողեք առանց հացուջրի։ Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն խնդա, երգի և աղոթի։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան»։ Վիլյամ Սարոյան

1908 թվականի այս օրն է ծնվել Կալիֆոռնիայի հայ, Փարիզի հայ, Լոնդոնի հայ, Երևանի հայ, աշխարհի անվանի հայ Վիլյամ Սարոյանը։ Արյունով հայ, միջավայրով՝ ամերիկացի այս գրողը  բուռն էր, պոռթկուն և խելացի, նա թախծոտ էր, քնքուշ ու մարդկային։ Սարոյանի անվան հետ կապված շատ հետաքրքիր դեպքեր կան, որոնք բոլորն էլ փաստում են նրա մեծ հումորի, տաղանդի և անսահման բարության մասին։

Ահա մի այդպիսի դեպք է մեզ պատմում Թորոս Թորանյանը, երբ հանդիպում են Սարոյանին և հարցազրույց վերցնում․

— Դուն լսած ես Նիւ Եորքի Պրոտուէյ․․․ հոն, մայթերու վրայ շարուած կ’ըլլան գիրքեր, անարժէք գիրքեր, էժան․․․ ահա այդ գիրքեր չորս հինգ կ՛առնեմ եւ կը տանիմ տուն»:
— Ի՞նչ կ’ընէք այդ գիրքերը։ 
— Գիրքեր ի՞նչ կընեն. կը կարդան, բոլոր կը կարդամ։ 
— Մեղք չէ՞ ձեր ժամանակին, որ այդ գիրքերը կը կարդաք, վարպետ. չէ՞ որ դուք ըսիք թէ ապուշ գիրքեր են․․․
— Ես անոնցմէ բան կը սորվիմ․․․ 
— Ի՞նչ կը սորվիք, վարպետ․․․
— Վարպե՜տ Մարտիրոս Սարեանն է ու Աւետիքը, այն բանաստեղծ Իսահակեանը, գրեց Աբու Լալա Մահարին, փիլիսոփայ է Իսահակեան, ահա անոնք են վարպետ, իսկ ես այդ գիրքեր կարդալով կը սորվիմ չգրե՛լ ապուշ բաներ։ Հիմա հասկցա՞ր․․․

Հայերեն չգրող, բայց աշխարհին հայերեն նայող այս բարի հսկան միշտ գրեց սիրտ շարժող գործեր։
Վիլյամ Սարոյան՝ https://vlume.com/hye/item/VP-579

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *