Skip to content

Երիտասարդության միջազգային օր

«Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն ունի. մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար, նրանք երբեք չեն համընկնում»։ 

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։ Յուրաքանչյուր հասարակության զարգացում կախված է նրանից, թե որքան լավ են դաստիարակվում երիտասարդները։Երիտասարդությունն է այն ուժը, որը կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի` արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում։

Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ օրվա առթիվ, մաղթում ծրագրերի իրականացում, նորանոր նվաճումներ կյանքում։Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների հիմնական երաշխավորը: Հաճախ և շատ կարդացեք այն բոլոր հայտնի մարդկանց մասին, ովքեր աշխարհը գրավեցին հենց երիտասարդ տարիքում։ Գուցե նրանց փորձն ու խորհուրդները օգնեն, որ վաղն էլ դու գրավես աշխարհը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *