Skip to content

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Կան ընկերներ,

Որ աճում են մազի նման,

Հետո թափվում ցուրտ ձմռանը

Ու քեզ ստիպում,

Որ գդակդ դնես միայն

Գլուխ խաշող շոգ ամռանը։

Կան ընկերներ,

Որ թափվում են մազի նման,

Հետո աճում ցուրտ ձմռանը,

Ու քեզ խնդրում,

Որ գլխարկդ հանես միայն

Իրենց տանն ու զով գարնանը։ Արմեն Երիմյան

Այսօր աշխարհը տոնում է ընկերության միջազգային օրը։ Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով, որ ձեր ընկերների հետ միշտ լինեք՝

նույն հուզմունքի,

Համոզմունքի՛,

Նույն ճաշակի՛,

Դրոշակի՛,

Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *