Skip to content

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ, Ինչու է ձմեռն այսքան գարուն, Ձմռան արևը այսքան այրում, Անխոս երկինքը այսքան անհուն, Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ։ Սիլվա Կապուտիկյան 105-ամյակ

Այսօր լրանում է հայ պոեզիայի անզուգական բանաստեղծուհի, կին, հասարակական գործիչ, հայրենասեր Սիլվա Կապուտիկյանի 105-ամյակը։ Կապուտիկյանը վաղ է փորձել գայթակղիչ պտուղի՝ պոեզիայի համը. նա սկսել է ոտանավորներ գրել դպրոցական նստարանից:Նա երգել է սերը, բնությունը, մայրական ու որդիական զգացմունքները, հայրենիքը, այն վսեմ գաղափարներն ու մտքերը, որոնք ոգևորել են մեր ժողովրդին։ Երբ բանաստեղծը գրում է իր խոհերն ու մտածումները, կարծես թե դատարկվում է և լցվում է ուրիշների՝ ընթերցողների հոգիները: Կապուտիկյանն իր կանացի ու մայրական խոսքով լցրեց մեր պոեզիան: Իսկապես տեղին է հիշել Վարպետի խոսքերը՝ Կապուտիկյանի մասին. «Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»։
Իսկ այդ պոեզայով հիանալու, ապրելու, սիրելու համար պետք է թերթենք բանաստեղծուհու անմահ էջերը:

Սիլվա Կապուտիկյան՝ https://vlume.com/hye/person/EN-322

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *