Skip to content

Ի՞նչ գիրք է նախընտրում աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Մարկ Ցուկերբերգ՝ «Էնեական»

 Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շատ է սիրում ընթերցել և պարբերաբար կիսվում է հետաքրքիր ցուցակներով, որտեղ ներկայացնում իր սիրելի գրքերը: 
2015-ին երիտասարդ միլիարդատերը հայտարարեց, որ այսուհետ փորձելու է ամսական 2 գիրք կարդալ, և սկսեց պարբերաբար կիսվել իր սիրելի գրքերի մասին խորհուրդներով՝ հորդորելով միանալ իր նախաձեռնությանը։  Ցուկերբերգը մեզ զարմացնում է ոչ միայն իր խելքով ու հմտություններով, այլև գրքահին ճաշակով: Նա բազմիցս նշել է, որ իր ամենասիրելի գիրքը Վերգիլիուս Մարոյի «Էնեական»-ն է՝ անտիկ գրականության փառահեղ էջերից մեկը: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում և Վերածննդի շրջանում և թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը շարունակում է մեզ գերել ու հմայել նաև այսօր: Մարկ Ցուկերբերգն այս գիրքն առաջին անգամ կարդացել է  ավագ դպրոցում՝ լատիներեն սովորելիս: Սա նրա սիրելի գործերից է։ Միլիարդատերը նշում է, որ պայքարելու և հաղթելու կամքը, ինչպես որ բնորոշ է գլխավոր հերոսին, պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր ձգտող ձեռնարկատիրոջը, եթե նա ցանկանում է հաջողության հասնել:
Աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկը դժվար թե, մեզ վատ խորհուրդ տար, հատկապես գրքերի հետ կապված: Իսկ միլիարդատիրոջ ճիշտ ու որակյալ խորհրդին պետք է ականջալուր լինել:

Էնեական՝ https://vlume.com/hye/item/VP-312

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *