Skip to content

Ինչ կարդալ այսօր։ Ջեյմս Ջոյս «Դուբլինցիներ»

Անթիվ գրքերի մեջ մենք հաճախ ենք բախվում այն խնդրին, թե ի՞նչ գիրք կարդալ։ Շատերը կարծում են, որ դասական ստեղծագործությունները հնացել են․ ժամանակները փոխվել են, իսկ մի քանի դար առաջ տրված խորհուրդները կորցրել են իրենց արդիականությունը։ Ահա մի պատճառ, թե ընթերցողներն ինչո՞ւ են ավելի շատ նախընտրում ժամանակակակից գրականություն։ Մինչ որևէ գիրք ընտրելը, հիշե՛ք դասական գրականության գլխավոր առավելությունը․ հանճարեղ գրողների կողմից երբևէ արտահայտած ճշմարտությունները հավերժ են և կախված չեն ընթացող ժամանակաշրջանից։
Մեր ընթերցանության հիմքը դասական ու որակյալ գրականությունը դարձնելով՝ եկեք այսօր կարդանք հայտնի գրող Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» գիրքը, որը 15 կարճ պատմվածքների ժողովածու է։ Գրքում հեղինակը ներկայացրել է 20-րդ դարի սկզբին ապրող միջին խավի դուբլինցիների կյանքը։ Մինչ գրքի հրատարակումը՝ Ջոյսը 18 անգամ գիրքն ուղարկել է 15 տարբեր հրատարակիչների, բայց այդպես էլ չի տարածվել ու ընթերցողին չի հասել։ Դուբլինի մեծահարուստներից մեկը գնել ու ոչնչացրել է գրեթե ամբողջ տպաքանակը։ Պատճառը «անգլիական թագավորի մասին անպատշաճ արտահայտություններն» էին։Դուբլինն այս գրքում նկարագրվել է որպես «հոգիների գերեզման», որոնք հուսահատորեն փորձել են դուրս պրծնել առօրյայի խեղդուկ աշխարհից, որին կապված են հոգեբանական ու սոցիալական բազմաթիվ թելերով։
Այս գիրքը դարձրեք ձեզ համար պարտադիր ընթերցանություն․ կարդացե՛ք և բացահայտեք պատճառը, թե հեղինակն ինչու է նախընտրում հեռանալ իր հայրենիքից և ի՞նչ կարող էր լինել, եթե մնար։ Դուբլինցիներ՝ https://vlume.com/hye/item/VP-442

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *