Skip to content

Խաչատուր Աբովյան։ Ծննդյան օր

«Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՜ տուր թշնամյաց»։ Խաչատուր Աբովյան
Այսօր նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ-մանկավարժ, անմահ քանաքեռցի Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է։ «Ապրել և մեռնել հայրենիքի համար, ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից»։
Գրողի միակ նպատակը եղել է հարազատ ժողովրդի լուսավորական առաջընթացի ճիշտ ուղղորդումը: Աբովյանի գեղարվեստական արձակը հարուստ ու գունագեղ մի աշխարհ է։ Գրողը գրական-գեղարվեստական արժեք տվեց այնպիսի ժանրերի, ինչպիսիք են՝ զրույցը, ակնարկը, պատմվածքը, վեպը: Մեծ ու ծանր տանջանքով գրողը ծնունդ տվեց հայ նոր գրականության անդրանիկ վեպին՝ «Վերք Հայաստանի»-ն։ Վեպի ծնունդը մեծ հաղթանակ էր և՛ Աբովյանի, և՛ հայ գրականության համար։ 
Ինչպես հեղինակն է նշում․ «նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարհքի հալը»։ Իր գլուխգործով Աբովյանը տվեց մեր նոր աշխարհիկ գրականության տեսությունը, որը համառոտակի կարելի է այսպես ասել․ ժողովրդի լեզվով, ժողովրդի կյանքից, ժողովրդի համար։

Մեր գրադարանում առկա է ոչ միայն հեղինակի գլուխգործոցը, այլև շատ այլ գրքեր։ Տեսնելու համար սեղմել այստեղ՝ https://vlume.com/hye/person/EN-4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *