Skip to content

Խնկո-Ապեր։ Ծննդյան օր

Անվանի մանկագիր, մանկավարժ Աթաբեկ Խնկոյանը, նույն ինքը՝ Խնկո Ապերը, ծնվել է հենց այսօր։ Թումանյանի, Իսահակյանի, հայ դասականների կողքին նույն կրակից  վառած բոց է Աթաբեկ Խնկոյանը։ Մանկական գրականության բնագավառում Խնկո Ապերը Աղայանից ու Թումանյանից հետո դարձավ երրորդ անունը, դարձավ այն կամուրջը, որ Թումանյանի գրական դպրոցը կապում էր մեր ժամանակի հայ մանկական գրականության հետ։ Գրական առաջին փորձերից Խնկոյանը պարզել է, թե որը պետք է լինի իր տեղն ու դերը։ Նա նշում էր, որ իր ոտանավորները ծնվել են պարապ չմնալու ցանկությունից․ գրում է՝

Այլ նպատակով

Մի բանի համար

Ես չգրեցի,

Այլ աշխատելը

Պարապ մնալուց

Լավ համարեցի։

Խնկոյանն ասում էր, որ մանկական գրականությունը չի կարելի սահմանազատել գեղարվեստական գրականությունից։ Գեղարվեստական գրականության անբաժանելի մասը՝ շղթայի օղակն է մանկական գրականությունը։ Անվանի մանկագիրն իր ողջ կյանքը նվիրեց գրականությանն ու մանուկներին:
Նա մահացավ 65 տարեկան հասակում՝ հավերժ երիտասարդ թողնելով իր ստեղծագործությունները։
Աթաբեկ Խնկոյան՝ https://vlume.com/hye/person/EN-68

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *