Skip to content

Խորհուրդ ենք տալիս կարդալ։ Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը»

«Քեզ համար թեկուզ հազար անգամ…»
Աֆղան գրողի՝ Խալեդ Հոսեյնիի, «Օդապարուկ թռցնողը» միջազգային բեսթսելլեր է, գրեթե երկու տարի զբաղեցրել է «The New York Times»-ի բեսթսելլերների առաջին հորիզոնականը։ Գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 38 միլիոն օրինակ:
«Օդապարուկ թռցնողը» մանկությունից հասունություն տանող ճանապարհի, մեղքի ու դավաճանության, սիրո պատմություն է։
Վեպն արժեքավոր է իր բացառիկ անկեղծությամբ ու հուզականությամբ:
Հետաքրքիր է, որովհետև բացահայտում է մի ամբողջ ժողովրդի մտածողություն, ճաշակ ու ապրելաոճ։ 
Սա վեպ է աֆղանական իրականության մասին։ Հոսեյնին վեպում ներկայացրել է սովորական մարդկանց պատմությունը և դա կապել երկրի ու ժողովրդի պատմության, մշակույթի հետ։ Աֆղան ժողովուրդը իր մտածելակերպով, ողբերգություններով ու ավանդույթներով յուրահատուկ է։
Գիրքն ինչ-որ չափով ինքնակենսագրական է․ այդ մասին և հեղինակն է փաստում, և կարդալիս ինքդ էլ ես հասկանում։ Հեղինակը խոստովանում  է նաև, որ սկզբում գրել է ինքն իր համար:
Այս վեպը մեզ կտա բազում տեղեկություններ աֆղանստանի պատմության, մշակույթի, ավանդույթների, մասին, կսովորեցնի մեզ, որ  «կրկին լավը դառնալու հնարավորություն կա» և ի վերջո, կդիպչի մեր հուգուն ու սրտին:
«Օդապարուկ թռցնողը»՝ https://vlume.com/hye/item/VP-440

Գիրք, որը հնարավոր է կարդալ մի շնչով,  մեկ օրում, բայց հնարավոր չէ կարդալ առանց արցունքների
Հրատարակիչ՝ Զանգակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *