Skip to content

Ծիծաղի և Երգիծանքի օր

Այսօր ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է։ Հումորն այն արևն է, որ վերացնում է ձմեռը մարդու կյանքից։
Մեր թվային գրադարանը շնորհավորում է բոլորիդ Ծիծաղի օրվա առթիվ և հիշեցնում՝ հանճարները նույնպես սիրել են կատակել։

Շեքսպիրին ասացին, որ կինը նրան դավաճանում է: Լինելով չկոմպլեքսավորված մարդ, նա ընդամենը հարցրեց կնոջից ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Վերջինս պատասխանեց: «-Աստված իմ, միայն թե պետք չի այդ ամենը ողբերգության վերածել»:
Շեքսպիր՝ https://vlume.com/hye/person/EN-67  

Շոուն նամակ է գրում Չերչիլին.
— «Ուղարկում եմ Ձեզ իմ նոր ներկայացման երկու տոմս։ Վերցրե՛ք Ձեր ընկերոջը․․․ եթե, իհարկե, ունեք այդպիսին»։
Չերչիլը պատասխանում է.
— «Ցավոք, առաջնախաղին չեմ կարող գալ։ Կգամ երկրորդ ներկայացմանը․․․ եթե, իհարկե, այն կայանա»։

Շիրազը գլխարկով մտնում է ժողովի, ասում են՝ հանիր-դիր մի ազատ տեղ, հանում դնում է կողքինի գլխին:

Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, հիշել, սովորել ու շատ հաճախ նաև կիրառել մեծերը կատակներն ու սրամտությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *