Երբեմն մեծագույն գլուխգործոցների հետևում թաքնված են լինում սիրո ու խենթության այնպիսի պատմություններ, որոնք գրեթե չեն զիջում ամենահետաքրքիր վեպերին:
Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, անասելի տաղանդավոր հեղինակ լինելուց բացի, աչքի էր ընկնում նաև իր բարդ ու երբեմն հակասական բնավորությամբ, հատկապես՝ սիրային հարցերում։
Իր ապագա կնոջ՝ Կոնսուելո Սունսինի հետ առաջին հանդիպման ժամանակ «Փոքրիկ իշխանի» հեղինակը որոշեց տպավորել նրան յուրօրինակ ձևով։ Նա օրիորդին հրավիրեց օդանավակայան՝ խոստանալով երկնքից ցույց տալ աստղերը։ Կոնսուելոն, ով առաջին անգամ էր տեսնում գրողին, սկզբում փորձեց մերժել առաջարկը, սակայն Էքզյուպերիի համառությունը հաղթեց։
Օդում Էքզյուպերի-օդաչուն սկսեց դիտավորյալ կտրուկ մանևրներ անել՝ վտանգի ենթարկելով թռիչքը, և անընդհատ խնդրում էր Կոնսուելոյին համբուրել իրեն։ Աղջիկը, կարծելով, թե իր նոր ծանոթը հոգեկան խնդիրներ ունի, սարսափից համաձայնեց, ինչից հետո միայն ինքնաթիռը սկսեց կայուն թռչել։
Սակայն երեկոն դրանով չավարտվեց։ Էքզյուպերին Կոնսուելոյին և նրան ուղեկցող ընկերներին հրավիրեց իր բնակարան, որտեղ ողջ գիշեր ապագա կնոջ համար կարդում էր իր դեռևս չհրատարակված գրքի պատառիկները։
Նրանց հարաբերությունները հեռու էին իդեալական լինելուց և բազմիցս հայտնվել են կործանման եզրին, սակայն հենց այդ բուռն զգացմունքներն էին դառնում գրողի ներշնչանքի աղբյուրը։
Էքզյուպերի՝ https://vlume.com/hye/person/EN-37
