Skip to content

Հայտնի գրողների սիրելի գրքերը․ Հարուկի Մուրակամի «Մեծն Գեթսբի»

Երբևէ մտածե՞լ եք, թե աշխարհահռչակ հեղինակներն ո՞ր գրքերից են ներշնչվում։ Մենք հաճախ ենք ներկայացնում հայտնի մարդկանց սիրելի գրքերը: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Մուրակամիի սիրելի գիրքը:

Ժամանակակից գրականության ամենախորհրդավոր դեմքերից մեկը՝ Հարուկի Մուրակամին, ունի մեկ բացարձակ սիրելի գլուխգործոց։

Մուրակամին խոստովանել է, որ եթե իրեն ստիպեին ընտրել իր կյանքի ամենաազդեցիկ գիրքը, նա առանց վարանելու կանվաներ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»։ «Եթե չլիներ այս վեպը, ես այսօր գուցե ընդհանրապես չգրեի»,- ասում է գրողը։ Նա երբեք չի հոգնում այս գրքից և այն վերընթերցում է անդադար։

Մուրակամիի համար «Մեծն Գեթսբին» թարգմանելը պարզապես աշխատանք չէր, այլ կյանքի նպատակ։ 30 տարեկանում նա ուխտ արեց մինչև 60-ը անպայման թարգմանել այն ճապոներեն։ Նա գրքի անգլերեն օրինակը նույնիսկ դրել էր տան սրբատեղիում: Ի վերջո, 57 տարեկանում նա իրագործեց երազանքը, և նրա թարգմանությունը Ճապոնիայում մեծ բեսթսելլեր դարձավ։

«Մեծն Գեթսբիի» հետքերը հստակ երևում են Մուրակամիի լավագույն ստեղծագործություններում։

«Նորվեգական անտառ» վեպի գլխավոր հերոսը կարդում է հենց «Գեթսբին» և ասում. «Ցանկացած մարդ, ով երեք անգամ կարդացել է «Գեթսբին», կարող է դառնալ իմ մտերիմ ընկերը»։

Մուրակամին խոստովանում է, որ Ֆիցջերալդից է սովորել կորստի զգացումը նկարագրելը։ Նրա հերոսները միշտ փնտրում են անհասանելի մի բան, ճիշտ ինչպես Գեթսբին՝ իր Դեյզիին։

Այսպիսով, մեծ գրականությունը ծնում է նոր մեծ գրականություն՝ կապելով տարբեր մշակույթներ ու հանճարներ։

Մեծն Գեթսբի՝ https://vlume.com/hye/item/VP-290