Մենք միշտ կարդում ենք հայտնի գրողների գրքերը, հիանում նրանց ստեղծած կերպարներով և մեջբերում նրանց տողերը։ Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ումո՛վ են հիացել հենց իրենք՝ հանճարները։ Ի՞նչ գրքեր են դրված եղել նրանց սեղանին և ո՞ր պատմություններն են նրանց ստիպել արտասվել, ծիծաղել կամ նույնիսկ փոխել սեփական գրելաոճը։ «Հայտնի գրողների սիրելի գրքերը» շարքում այսօր կիմանանք, թե որն էր ռուս և համաշխարհային գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Ֆեոդոր Դոստոևսկու սիրելի գիրքը։
«Ամենատխուր գիրքը աշխարհում»։ Ահա այսպես է գրողը ներկայացրել իր սիրելի գիրքը՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը»։
Դոն Կիխոտն ավանդաբար ընկալվում էր որպես հումորային գիրք՝ «հիմար» ազնվականի ծիծաղելի արկածների մասին։ Դոստոևսկու համար սա բոլորովին այլ գիրք էր։ Նա այն կարդում էր որպես հարցի պատասխան՝ ի՞նչ է լինում մաքուր ու ազնիվ հոգու հետ, երբ ստիպված է ապրել ստի ու կեղծիքի աշխարհում։
Գրողը խոստովանել է, որ իր հայտնի վեպի՝ «Ապուշ»-ի, գլխավոր հերոսի ստեղծումը ոգեշնչված է Դոն Կիխոտից։ Երկուսն էլ մաքուր, բարի, միամիտ մարդիկ, որոնք չեն կարողանում ապրել կեղծ, դաժան հասարակության մեջ։
Կարծում ենք՝ արժե հետևել Դոստոևսկու գրական ճաշակին ու եթե չենք կարդացել գիրքը՝ անպայման կարդանք։ Եթե կարդացել ենք՝ վերընթերցենք, վերլուծենք նորովի։
Դոն Կիխոտ՝ https://vlume.com/hye/item/AB-2922
