Skip to content

Հայտնի մարդկանց սիրային նամակները: Վահան Տերյանը՝ Անթառամ Միսկարյանին

Հայտնի մարդկանց սիրային նամակները կարդալով՝ ավելի մանրամասն տեղեկություններ ենք ստանում նրանց վարած կենցաղի, զգացմունքների ու անմիջականության մասին: Նմանատիպ նամակները կարդալով հասկանում ենք, որ հազարամյակներ շարունակ մարդկությունը չի փոխվել. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, խանդը, բաժանումներն ու տառապանքները:

Հայտնի մարդկանց սիրային նամակները շարքում եկե՛ք այս անգամ կարդանք Վահան Տերյանի նամակը՝ Անթառամ Միսկարյանին:

«Սիրելի՛ Անտյա, ստացա Ձեր բացիկը, որով հարցնում եք իմ երկար լռության պատճառը…Ես տխուր եմ: Ես միշտ տխուր եմ լինում, երբ գալիս են տոների ու «համընդհանուր» ուրախությունների հանդիսավոր օրերը: Հիմա արև եմ ուզում, Անտյա՛, ավելի շատ լույս: Երաժշտություն եմ ուզում և գուրգուրանք: Ուզում եմ լինել փոքրիկ-փոքրիկ, որպեսզի ինձ փաղաքշեն ու սիրեն, ինչպես սիրում ու փաղաքշում են միայն մանուկներին: Ուզում եմ կոպեկանոց նվերներ, որոնք ուրախացնում են աղքատ երեխաների սրտերը: Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ դրա մասին: Ինչո՞ւ եմ վշտացնում տխուր խոսքերով: Ո՞ւմ է պետք այս ամենը: Ի՞նչ կբերի այս Նոր տարին՝ չգիտեմ: Շատ կուզենայի, որ Ձեզ բերի ուրախություն և երջանկություն…»:

Այս նամակներում առանձնահատուկ է ոչ թե գրական տաղանդը, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասումը: Ահա այսպիսինն են մեր մեծերը՝ սիրառատ, զգացմունքային, ազնիվ ու մաքուր իրենց զգացմունքների մեջ:

Սիրո, աշնան ու թախծի երգչի զգացմունքային ստեղծագործությունները կարդացեք մեկ հասցեում՝ https://vlume.com/hye/person/EN-76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *