Skip to content

Հայտնի մարդկանց սիրելի գրքերը։ Սթիվեն Սփիլբերգ՝ «Գանձերի կղզին»

Հայտնի մարդիկ բոլոր ժամանակներում էլ շատերի համար օրինակ են ծառայում։ Աստղերը օրինակելի են ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև խելքով, վարքով և, իհարկե, կարդացած գրքերով։
Թվում է, թե այդքան զբաղվածությունը, աստղային շքեղ կյանքը թույլ չի տա, որ նրանք ժամանակ հատկացնեն գրքերին։ Բայց սա միայն ենթադրություն է, որովհետև, եթե հայտնիները չլինեին ընթերցասեր, չէին ստեղծվի լավագույն կերպարները, չէին ստեղծվի աշխարհահռչակ ֆիլմերը և այսպես շարունակ։
Հայտնի մարդկանցից այս անգամ առանձնացրել ենք մեր օրերի ամենահայտնի և սիրված կինոռեժիսորներից մեկին՝ Սթիվեն Սփիլբերգին: Նա ստեղծել է ժամանակակից լավագույն ֆիլմերն իրենց աշխարհներով, պատմություններով ու յուրահատուկ կերպարներով:
Եթե Սփիլբերգը չլիներ մեծ ընթերցասեր և չկարդար շատ գրքեր, ապա այդ ֆիլներից ոչ մեկ չէր ստեղծվի այսքան հաջողությամբ։
Սփիլբերգը խոստովանել է, որ արկածային գրքերի մեծ սիրահար է: Իսկ իր ամենասիրելի գիրքը ինչպես և շատերինը, Սթիվենսոնի «Գանձերի կղզին» է։
Անվանի ռեժիսորն ասում է․ «Միայն ընթերցողների սերունդը կծնի գրողների սերունդ»։
Պարզապես սեղմեք հղման վրա և ձեր առաջ կբացվի հայտնի գրքի և՛ աուդիո տարբերակը, և՛ մուլտֆիլմը՝ հայերեն թարգմանությամբ։  
Գանձերի կղզին՝ https://vlume.com/hye/item/AN-1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *