Skip to content

Հայ գրականության որսորդի՝ Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է այսօր

«Ես չեմ լինի, իսկ այ էն ծառը կմնա, էն խնձորները կմնան, էն քարափը կմնա… Տեսնես ինձնից էլ մի բան կմնա՞»։ Վախթանգ Անանյան
Հայ գրականության որսորդը, բնության ու կենդանական աշխարհի ամենամեծ պաշտպանն ու բացահայտողը՝ Վախթանգ Անանյանը ծնվել է հենց այսօր։ Կարդալով նրա որսորդական պատմվածքները, թվում է, թե որսորդ-գրողի գնդակը երբեք չի վրիպել, և նա անսահման քանակությամբ կենդանիներ է սպանել: Բայց սա պարզապես թվում է. նա իրեն որսորդ է «ձևացնում», որ թափառի հայրենի բնաշխարհում և նրա հրաշք գույներն ու գաղտնիքները ներկայացնի մեզ: Քչերն են  նրա պես հասկանում բնության լեզուն, իսկ նրա լեզուն բոլորն են հասկանում։ Անանյանն իր մասին ասում է՝ «Ես ինձ համարում եմ բնության պահապան։ Ես ակամա դարձել եմ մեր լեռնաշխարհի բնության շեֆը»։ Եթե բնությունը կարողանար շնորհակալություն հայտներ այն բանի համար, որ նա թափանցվում է իր գաղտնիքների մեջ և երգում դրանց մասին, ապա ամենից առաջ շնորհակալություն կհայտներ հայ գրականության Որսորդից:

Եկեք այսօր էլ մենք դուրս գանք որսորդության, թափառենք Սևանի ափերով, գնանք դեպի Հովազաձոր, բացահայտենք Հայաստանի կենդանական աշխարհը: Չէ՞ որ Անանյանի երկերից «․․․փչում են մեր երկրի ու հողի բույրերը»։
Վախթանգ Անանյան՝ https://vlume.com/hye/person/EN-74

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *