Skip to content

ՀՀ Անկախության օր

«Ազատությունը, Սանչո, ամենաթանկ պարգևներից է, որ երկինքը բաշխում է մարդուն, նրան հավասար գանձ չկա ոչ երկրի ընդերքում, ոչ ծովի հատակին»: Սերվանտես

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի պատմութան մեջ ազգային միասնականություն խորհրդանշող տոներից է, որը ողջ աշխարհին ազդարարեց հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու ազատ ու անկախ պետություն։ 32-ամյա անկախության համար սերունդներ են երազել, ու սերունդներ են իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար:
Հայրենիքի սերը և անկախության տենչը համակել է ոչ միայն նախորդ սերնդին, այլև՝ մեզ: 
Մեր անմահ հերոսների գործը շարունակելով՝ պետք է ջանք չխնայենք արյամբ վաստակած անկախությունը պահելու և մեր եկող սերունդներին միասնական, հզոր ու խաղաղ երկիր թողնելու համար: Չէ՞ որ «անկախ հայրենիք ունենալը իրավունք լինելուց զատ, նաև պարտականություն է…» Գարեգին Նժդեհ 

Մեր անկախ պետության պատմության լուռ վկաները գրքերն են։ Նրանցից ամենավառ օրինակներն են՝

Օհան Կարօ – Խրճիթներէն մինչեւ խորհրդարանը՝ https://link.vlume.com/item/EB-47
Ռուբէն-Հայ յեղափոխականի մը յիշատակները՝ https://vlume.com/hye/person/EN-55

Մալխաս-Զարթօնք՝ https://vlume.com/hye/person/EN-7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *