Skip to content

Ղազարոս Աղայան։ Ծննդյան օր

«Երեխային երբեք հիմար չասես ու նստեցնես տեղը, թե ինչ է նա քո ասածը չհասկացավ. երեխան ոչ հիմար է, ոչ էլ մեղավոր: Մեղավորը վարժապետն է, նա պետք է աշխատի իր տված հարցի մեջ անճշտություն գտնել և նորից հարց տալ»։ 👉Ղազարոս Աղայան
Այսօր իսկական մանկավարժ, լավագույն մանկագիր, մեծ մարդ, հավատարիմ ընկեր, հայ գրականության կարկառուն ներկայացուցիչ, ալեհեր նահապետ՝ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։

Շուրջ 50 տարի նրա անունը փայլեց հայ գրականության հորիզոնում: Բուռն ու կրքոտ խառնվածքի տեր գրողը մերժեց չարն ու անարդարը, տարավ հաղթանակներ, կրեց պարտություններ, բայց պահպանեց իր վեհությունը և հենց ինքը դարձավ իսկական ստեղծագործություն:

Որպես գրող, Աղայանը իր ժամանակակիցների մեջ ամենաժլատն է։ Իր ապրած տարիների համեմատ նա շատ քիչ ստեղծագործեց։ Պռոշյանը միշտ ծիծաղով ասում էր․
–Երկու–երեք տետր ես գրել, միրուքդ ցցած ման ես գալիս։ Դու ի՞նչ գրող ես։

Աղայանը գրեց մանուկների համար սիրուն ոտանավորներ և զմայլելի հեքիաթներ ու դարձավ մատաղ սերնդի ամենասիրելի հեղինակը։
Բայց ինչքան էլ սիրելի լիներ որպես գրող, ավելի թանկ էր որպես ընկեր։

Գրականության պարթևահասակ, բարձրագլուխ, ճերմակ մորուքով փառահեղ ծերունին գնաց՝ իր հետևից թողնելով մեծ հետագիծ, որի ուղղությամբ շարունակում ենք գնալ:

Ղազարոս Աղայան՝ https://vlume.com/hye/person/EN-62

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *