Skip to content

Մայրենի լեզվի միջազգային օր

Եթե ուզում ես հպարտանալ,

Հպարտացիր իտալերեն։

Եթե ուզում ես հրամայել,

Հրամայիր գերմաներեն։

Եթե ուզում ես սեր խոստովանել,

Խոստովանիր ֆրանսերեն։

Եթե ուզում ես հայհոյել,

Հայհոյիր թուրքերեն։

Եթե ուզում ես Արևելքն զգալ,

Կարդա պարսկերեն։

Իսկ եթե ուզում ես աղոթել,

Աղոթիր միմիայն հայերե՛ն,

Միայն հայերե՛ն։

Հայերենը Աստծո հետ խոսելուՄիակ լեզուն է…

«Ես սովորել եմ հայոց լեզուն, որպեսզի հասկանամ ինչ լեզվով են խոսում աստվածները․․․» Ջորջ Բայրոն Այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս օրը բացառիկ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու, գնահատելու և հպարտանալու մեր մայրենիով։Հայերենը ներշնչանքի աղբյուր է, գրավիչ, գաղթակղիչ ու շաաաատ հարուստ: Մենք պարտավոր ենք զարգացնենք, հոգանք նրա մաքրության համար, տարածենք այն։ Իսկ տարածելու համար մեզ մնում է միայն, որ խոսե՛նք հայերեն, գրե՛նք հայատառ, և միշտ հիշենք Նժդեհի խոսքերը՝ «Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը…»: Սիրենք մեր մայրենին

Չէ՞ որ ուրիշ՝

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:

Իսկ մեր մեծերի այս արժեքավոր բանաստեղծություններն ամբողջական կարող եք կարդալ այստեղ՝ Չարենց՝ https://vlume.com/hye/item/EB-86

Մուշեղ Իշխան՝ https://vlume.com/hye/item/EB-266

Համո Սահյան՝ https://vlume.com/hye/item/EB-1131

Վահան Թէքէեան՝ https://vlume.com/hye/item/EB-63

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *