Skip to content

Մոռացված, բայց անմոռանալի գրքեր

Կան գրքեր, որոնց մասին շատ քիչ է խոսվում։

Չեն հայտնվում ամենավաճառված գրքերի ցուցակներում, չեն դառնում սոցիալական ցանցերի «թրենդ»։

Այս շարքում ներկայացրել ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք տարիների ընթացքում կարծես մի փոքր հեռացել են ընթերցողների ուշադրությունից, բայց շարունակում են մնալ ազդեցիկ ու հիշվող։

«Զազունյան» – Նար-Դոս

Մարդկային թուլություններ, բարոյական պայքար, քաղաքային կյանք ու խավարի մեջ ապրող մարդիկ։

Այս գիրքը կարդալիս հասկանում ես՝ որքան քիչ բան է փոխվել մարդկանց ներսում։

«Զազունյան»՝ https://vlume.com/hye/item/EB-1439

«Փոխակերպություններ» — Նորայր Ադալյան

Ժամանակակից հայ գրականության այն գրքերից, որի մասին շատ քիչ են խոսում։

Հոգեբանական, երբեմն անհանգիստ, երբեմն շատ իրական պատմություններ՝ սիրո, հարաբերությունների ու մարդու ներքին կոտրվածքների մասին։

Սա այն գրքերից է, որ ավարտելուց հետո սկսում ես ավելի ուշադիր նայել մարդկանց։

«Փոխակերպություններ»՝ https://vlume.com/hye/item/EB-1375

«Սիրոյ եւ կեանքի պոէմներ» — Րաբինդրանաթ Տագօր

Գիրք, որը չեն կարդում արագ։

Այն բացում են, մի քանի տող կարդում…դադար տալիս ու նորից սկսում։

Տագորի պոեզիան կարծես խոսում է մարդու ամենախոր զգացմունքների հետ՝ շատ մեղմ, բայց շատ ուժեղ։

Իսկ այսօր քչերն են վերադառնում այսպիսի գրքերին։

«Սիրոյ եւ կեանքի պոէմներ» https://vlume.com/hye/item/EB-242

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *