Skip to content

Շնորհավոր Նոր Տարի։ Խաղաղությամբ ու բարությամբ արի 2024 թվական

Արի Նոր Տարի

Բայց այնպես արի,

Որ խինդով լցվի ամեն մի օջախ,

Ու մանկան անմեղ ճիչեր թող հնչեն

Հայի օջախում մեր պապենական…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպէ՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին․․․Պ․ Սևակ

***

Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելո՛վ մեր կյանքն ապրենք,
Ոչ թե՝ դանդաղ չորանալով …
Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք՝ ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ,
Եվ ծիլերին՝ հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն
Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի,
Թեկուզ մի քիչ կորանալով: Հ․Սահյան
Թող Խաղաղությունը, Հաջողությունն ու Սերը դառնան բոլորիս տների մշտական բնակիչները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *