Skip to content

Ուսանողների միջազգային օր

Այսօր ամբողջ աշխարհը տոնում է Ուսանողների միջազգային օրը։

Ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյունն է, ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ և բարձր արժեքներ կրող ուսանողն է։

Ոմանք կարծում են, որ բարձրագույն կրթությունը հաջող կարիերայի համար ամենաանհրաժեշտ բաներից է, մյուսներն էլ կիսում են այն միտքը, որ բնատուր խելքը կարող է փոխարինել կրթությանը, բայց կրթությունը չի կարող փոխարինել բնատուր մտքին։ Անկախ նրանից, թե որ խմբին եք պատկանում, միշտ հիշե՛ք

Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դուք կարող եք օգտագործել աշխարհը փոխելու համար։ Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ ձեզ մշտապես փնտրելու, կրթվելու և ինքնակրթվելու ամուր կամք, ձեզ տրված հնարավորությունն ու ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն, մեծ երազանքներ ունենալու համարձակություն, սիրելու և նվիրվելու անսպառ եռանդ:

Միշտ ձեր կողքին, սիրով՝ #Vlume

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *