Skip to content

«Պարտքերի մեջ խեղդվել եմ․․․Սակայն ես իմ գրչից չեմ բաժանվի․․․» Րաֆֆի

Մեր հանճարեղ գրողների կյանքի պատմությունները երբեմն ավելի ցավոտ ու դրամատիկ են, քան նրանց վեպերի ամենատխուր էջերը։  

Հայ երիտասարդությանն իր վեպերով ոգեշնչող Րաֆֆին ապրում էր նյութական ծանր պայմաններում: Նրա ուսերին էր ծանրացած նաև Պարսկաստանում գտնվող հարազատների նյութական հոգսը: «Պարտքերի մեջ խեղդվել եմ, աշխարհս կատարյալ դժոխք է, դժոխք: Սակայն ես իմ գրչից չեմ բաժանվի…»,- ասում էր նա:

Օրերից մի օր ընտանիքի անդամների քաղցը հագեցնելու համար Րաֆֆին հարևան հացավաճառից ամաչելով հաց է պարտքով խնդրում: Հացավաճառը, որ կարդացել էր Րաֆֆու գործերը, բայց անձամբ չէր ճանաչում նրան, մերժում է և հանդիմանում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց Րաֆֆին մահանում է: Նրա մահը տակնուվրա է անում ամբողջ Թիֆլիսը: Այդպիսի մարդաշատ թաղում Թիֆլիսը դեռ չէր տեսել: Րաֆֆու թաղումից հետո է, որ օտարներն ասում էին. «Հայերը չգիտեն լավ պահել իրենց գործիչներին, գիտեն միայն լավ թաղել…»:

Հացավաճառը հասկանում է, որ մերժել է իր սիրելի վիպասանին, որի գործերը կարդում էր մեծ հափշտակությամբ, և սկսում է տանջվել խղճի խայթից: Մի օր էլ գնում է Րաֆֆու կնոջ մոտ և ասում․

-Տիկին Աննա, Ձեր ամուսնուն պարտք եմ 20 ռուբլի: Նրան խոստացել եմ գումարի դիմաց մի ամբողջ տարի հաց ուղարկել Ձեր տուն…

 Այսօր մենք կարող ենք սրբագրել պատմության այս դառը սխալը՝ ընթերցելով, ճանաչելով ու վառ պահելով մեր մեծերի թողած ժառանգությունը:

Րաֆֆի՝ https://vlume.com/hye/person/EN-1