Skip to content

Սերը գրականության մեջ։ Դանթե Ալիգիերի և Բեատրիչե

Գրականության մեջ որքան որ հետաքրքիր են գրողների կյանքից հետաքրքիր դեպքերն ու փաստերը, առավել հետաքրքիր է նրաց սիրո պատմությունները։ Այդ պատմությունները և՛ օրինակելի են, և՛ երազային, և՛ բացառիկ։

Ահա այսպիսի սեր է եղել նաև միջնադարի ամենահայտնի բանաստեղծի՝ Դանթեի և Բեատրիչեի միջև։

Բեատրիչեի ազդեցությունն ավելին էր, քան զուտ ոգեշնչումը: Նա ի հայտ է եկել Դանթեի ամենահայտնի ստեղծագործությունում «Նոր կյանք»-ը և «Աստվածային կատակերգություն»-ը:

Դանթեն մանրամասն նկարագրում է Բեատրիչեի հետ հանդիպումները, գովաբանում նրա գեղեցկությունը և բարիությունը, ինչպես նաև փոխանցում սեփական ուժգին վերապրումները: Բեատրիչեի մահվանից հետո Դանթեն երդվում է այնքան ժամանակ չգրել Բեատրիչեի մասին, քանի դեռ նրա մոտ չի մտահղացել այնպիսի մի ստեղծագործություն, ինչպիսին երբևէ չի գրվել որևէ կնոջ մասին։ 

Այս խոստումն ի կատար է ածվում «Աստվածային կատակերգություն»  պոեմով, որը Դանթեն գրում է տարիներ անց։ Այս պոեմում նա արտահայտում է Բեատրիչեի նկատմամբ իր վեհ և հոգևոր սերը, ով իր բարեխոսն էր «Դժոխք»-ում, «Քավարան»-ի միջով ճանապարհորդելու խթանը և իր ուղեկիցը «Դրախտ»-ում։

Ժամանակի ընթացքում Դանթեն և Բեատրիչեն դարձան սիրո խորհրդանիշներ, ինչպիսիք են, օրինակ, Տրիստանը և Իզոլդան, Ռոմեոն և Ջուլիետը։

Չնայած նրան, որ Բեատրիչեն Դանթեի համար Դրախտում ուղեկցող կին-հրեշտակ էր, բայց միևնույն ժամանակ իրական կին էր, ով ստիպում էր Դանթեի սրտին բաբախել։ 

Ովքեր դեռ չեն կարդացել միջնադարյան գրականության լավագույն էջերից մեկը, բաց մի թողեք առիթն ու անպայման կարդացեք։

Այստեղ Դանթեն ցույց կտա, կսովորեցնի, թե որն է սիրո լավագույն բանաձևը։

Աստվածային կատակերգություն՝ https://vlume.com/hye/item/VP-169

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *