Skip to content

Վարդգես Պետրոսյան։ Ծննդյան օր

«Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը․․․ երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից․․․Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ․․․ ․․․Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել․․․ արժանապատվությամբ։Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։․․․ Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները»։ Վարդգես Պետրոսյան

Այսօր հայ գրականության արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, երիտասարդների սրտի գրող, երիտասարդների սրտից գրող Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է։ Գրողն ասում էր, թե մարդ չպետք է կյանքում ունենա չապրած տարիներ, բայց ճակատագրի բերումով հենց ինքը կուտակեց բազում չապրած տարիներ։ Պետրոսյանը միշտ աչքի է ընկել իր կարճ, բայց հանճարեղ մտքերով, խոսքերով, որոնց մասին փաստում են ժամանակակիցները։ Ձեռքը դնելով երիտասարդության զարկերակին՝ գրողը բացահայտեց նրանց բոլոր մտորումները, առավելություններն ու թերությունները։ Չկարդալ Վարդգես Պետրոսյանի և ոչ մի գիրք, հնարավոր չէ, իսկ, կարդալով մեկը, չեք կարողանա չկարդալ մյուսները։

Վարդգես Պետրոսյան՝ https://vlume.com/hye/person/EN-440

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *