Skip to content

Տո՛նդ շնորհավոր, սիրելի՛ գրադարանավար

«Լավ գրադարան կա այնտեղ, որտեղ կա ստեղծող գրադարանավար»

Այսօր գրադարանավարների օրն է։ Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանալով բազում գրքասեր ընթերցողներ։ Տարեց տարի հնանում է այն միտքը, որ գրադարանները ծառայում են միմիայն գիրք սպասարկելուն։ Մերօրյա գրադարանավարները ստեղծարար են, նորարար, դաստիարակչական, մշակութային, կրթական բազում հմտություններով հարուստ։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում թվային գրադարանների գրադարանավարների։ Բավականին դժվար է անմիջական շփում չունենալով ընթերցողների հետ՝ պահել ջերմ ու մտերմիկ հարաբերություններ, անել հնարավոր ամեն ինչ ընթերցողին միշտ զարմացնելու, նրա յուրաքանչյուր քայլը հեշտացնելու համար։ Վստահ եղեք, որ էկրանից այն կողմ աշխատում են ձեզ միշտ ժպիտով «սպասարկող» գրադարանավարներ։
Բոլոր գրադարանավարների առաքելությունն է անել ամեն ինչ շատ ընթերցողներ ունենալու համար։ 
Համեցե՛ք Vlume-ում և պարզեք, թե ինչու է օրի օրի ավելանում մեր ընթերցողների թիվը։

Web: https://vlume.com/

Android: https://vlume.com/download/android

iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *