Skip to content

«Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան, Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան»։ Հովհաննես Շիրազ

Այսօր հայ պոեզիայի մեծ մայրերգակի, գարնան երգչի ծննդյան օրն է։

Գրողը գրականություն բերեց գարնան տաք շունչ, զարթոնք ու կենարար ուժ պարգևեց մարդկանց ու բնությանը:

Բազմալար ու հարուստ է Շիրազի ստեղծագործությունը։ Նրան հատկապես թանկ էին մարդու, բնության, սիրո, դարի, հայրենիքի ներշնչված ապրումները։

Ըստ գրողի՝ պոեզիան բնության ձայների ու երևույթների, բնության հավերժական գոյության վերարատադրությունն է։

Շիրազը երբեք չխաբվեց փառի դափնիներով և, ինչպես ինքն է ասում՝ «Գլուխ չծռեց ոչ մեկի առջև»։

Շիրազը գրել է ոչ միայն բառերով, այլ սրտի տրոփյունով։ Նրա պոեզիայում մայրն աստվածային է, հայրենիքը՝ հավերժ, մարդը՝ ցավի ու արժանապատվության կրող։

Նա մեզ թողեց ոչ միայն գրական ժառանգություն, այլ հոգևոր կտակ՝ սիրել, հիշել, և երբեք չխոնարհվել։

Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *