Skip to content

5 գիրք, որը կկտրի երեխաներին համակարգչից

Վերջին շրջանում շատ են դժգոհությունները, որ երեխաները չեն կարդում, միայն համակարգչով են զբաղվում և այլն։ Իսկ գուցե նրանք դեռ չեն հանդիպել այնպիսի գրքի, որից դժվարությամբ կկտրվեն և կմոռանան համակարգչի մասին, գոնե մի քանի ժամով։ Մենք առանձնացրել ենք հինգ գիրք, որոնք ձեր երեխաներին կկտրեն համակարգչից և կկապեն ընթերցանությանը։ 

Յոհաննա Սփիրի – «Հայդի»՝ https://vlume.com/hye/item/VP-310

Ալպերում ապրող աղջնակի կյանքի ուղին, գյուղական անհոգ օրերը, անմնացորդ ընկերասիրությունը անտարբեր չի թողնի ձեր երեխաներին։

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ – «Խորհրդավոր պարտեզը»՝ https://vlume.com/hye/item/VP-151

Գաղտնիքներ, ահա, թե ինչը կգրավի ձեր երեխաներին ամենից շատ։ Փոքրիկ Մերիի կյանքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ: Մերիի հետ միասին շատ գաղտնիքների բացահայտումը երեխաներին կկապի  այս գրքին։

Արնոլդ Լոպել- «Բուն և Դոդոշը»՝ https://bit.ly/43yMYxD

Չորս գրքերից բաղկացած «Բուն և դոդոշ» շարքը ձեր երեխաներին կտա ամուր ընկերության ու բարեկամության բանալին։

Ջեկ Լոնդոն – «Սպիտակ Ժանիքը»` https://vlume.com/hye/item/EB-1169

Կես գայլ, կես շուն Սպիտակ Ժանիքի պատմությունը կարդալիս փոքրիկները կտիրապետեն բնության օրենքներին, կիմանան, որ սիրո փոխարեն սիրով են վարձատրում։

Վախթանգ Անանյան- «Սևանի ափին»` https://vlume.com/hye/item/EB-662

Գիրք, որը հենց առաջին տողերից երեխաներին կգրավի ու նրանք գրքի հետ կանցնեն Հայաստանի ամենագեղեցիկ, ամենապատմական, ամենախորհրդավոր վայրերով, կծանոթանան իրենց հասակակից հերոսների հետ, կզարմանան ու կհիանան նրանց սխրանքներով։

Չմոռանաս պահպանել նյութը և հեշտությամբ կազմակերպել երեխաների ամառային ընթերցանությունը մեզ հետ։

1 thought on “5 գիրք, որը կկտրի երեխաներին համակարգչից”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *