Այսօր հայ գրականության ամենախոշոր իրապաշտ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։
Հայ գրող, ում ստեղծած գրական «Քաոսը» շատերի հոգում ու սրտում ևս քաոս առաջացրեց ու մտորելու նոր առիթներ տվեց։
19-րդ դարում Շիրվանզադեն գրեց․
«Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ»։ Ցավոք, հեղինակի խոսքերը մնացել են արդի նույնիսկ 21-րդ դարում, իսկ այս դարը դեռ չի վերջացել։
«Գրականությունը մի հզոր լուսարձակ է, որը պետք է լուսավորի հասարակության ամենամութ անկյունները»։
Շիրվանզադեի թողած ժառանգությունը հենց այդ լուսարձակն է, որն այսօր էլ մեզ օգնում է ճանաչել ինքներս մեզ, մեր սխալներն ու մեր պատիվը։
Ալեքսանդր Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35
