Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է։
Կարդա՛, որովհետև գիրքը միակ պատուհանն է, որից երևում է անսահմանությունը։
Հարգի՛ր, որովհետև հեղինակի միտքը նրա ամենաթանկ սեփականությունն է։
Այս օրը յուրահատուկ կամուրջ է, որ միավորում է գրական աշխարհի բոլոր շերտերը՝ գրողներին, թարգմանիչներին, հրատարակիչներին, գրադարանավարներին և, իհարկե, ընթերցողներին։
Մենք պետք է կարողանանք լիարժեք օգտագործել գրքի ուժը՝ այն դարձնելով հասանելի բոլորին։ Որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա իր համար գտնել մի անկյուն՝ մտածելու, երազելու և նոր աշխարհներ բացահայտելու համար։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաև ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ։ Թվային դարաշրջանում դրանք առավել խոցելի են։ Երբ մենք հարգում ենք հեղինակային իրավունքը, մենք արժևորում ենք ստեղծագործող մարդու աշխատանքը։
Որքան մեծանում է գրքի դերը մեր կյանքում, այնքան մեծանում է նաև պատասխանատվությունը այն պաշտպանելու։ Եկե՛ք ոչ միայն այսօր, այլ ամեն օր հարգենք ստեղծագործ աշխատանքը, չտարածենք անօրինական նյութեր և լինենք գիտակից ընթերցողներ։
Եկե՛ք ընտրենք այն թվային գրադարանները, որտեղ բոլոր իրավունքները պաշտպանված են՝
Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
