«Կոմիտասի երգերի և Սարյանի գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են Կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանի կտավների գույներով։ Դա Ակսել Բակունցն է»: Ավետիք Իսահակյան
Այսօր մեծ հույզերի սերմնացանի՝ Ակսել Բակունցի ծննդյան օրն է։
Նրա գեղարվեստական երկերում միաձուլվում է մարդն ու բնությունը։ Գրողը նկարագրում է վայրի լեռներ, բայց՝ մարդկային փխրուն հոգիներ, մութ ու թավուտ անտառներ, բայց՝ պարզ ու թափանցիկ բնավորություններ։
Տարբեր առիթներով նշվել է Բակունցի արձակի լռության մասին։ Այս առիթով Շավարշ Նարդունին ասել է․ «Բակունցը մեկ զգայարան ունի՝ աչքը»։ Նարդունին նրան համարել է համր գրականության վարպետ։
Մինչ օրս էլ Բակունցն ապրում է իր երգած երկրում, իր սքանչելի Կյորեսում, իր անչափ սիրած Հայաստանում։
Քանի դեռ Բակունցի գրական ժառանգությունը մեր գրականության փայլուն էջերից է համարվում, նա կշարունակի մեզ հետ մնալ՝ հայկական լեռնաշխարհի հզորաթև արծիվը, սև ցելերի վաստակավոր սերմնացանը։
Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70
